Ձկնորսը գտել է 200 տարի առաջ խորտակված նավ

Ձկնորսը գտել է 200 տարի առաջ խորտակված նավ

Մեքսիկայում ձկնորսը պատահաբար գտել է մի քանի հարյուրամյակ առաջ խորտակված նավի մնացորդներ։ Այս մասին հայտնում է Մեքսիկայի Հնագիտության ազգային ինստիտուտի պաշտոնական Gobierno de Mexico կայքը։ Դարեր առաջ խորտակված նավի մնացորդները հայտնաբերվել են Մախաուալ գյուղի մերձափնյա ջրերում։

Ձկնորս Մանուել Պոլանկոն իր գտածոների մասին հայտնել է հնագետներին։ Պարզվել է, որ նավը խորտակվել է երկու հարյուր տարի առաջ մի տարածքում, որը այսօր հայտարարված է որպես մշակութային ժառանգության մաս, քանի որ բազմաթիվ հին խորտակված նավերի մնացորդներ կան այնտեղ։