ՀՀ նախագահը Սոթքում զոհված Էդգար Սուլեյմանյանին հետմահու պարգևատրել է Մարտական ծառայության մեդալով
Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը Սոթքում զոհված Էդգար Սուլեյմանյանին հետմահու պարգեւատրել է Մարտական ծառայության մեդալով։ Այս մասին նախագահը հրամանգիր է ստորագրել:
«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին և 9-րդ մասերի.
Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային Էդգար Վահանի ՍՈՒԼԵՅՄԱՆՅԱՆԻՆ հետմահու պարգևատրել Մարտական ծառայության մեդալով»,- ասվում է հրամանագրում:
Կարծիքներ