Սերբիայի քրիստոնյա առաջնորդներն արձագանքում են բողոքի գործողություններին 

Սերբիայի քրիստոնյա առաջնորդներն արձագանքում են բողոքի գործողություններին 

Kath.net պարբերականը գրում է, որ Սերբիայում տեղի ունեցող վերջին բողոքի ակցիաների ժամանակ Սերբ Ուղղափառ եկեղեցու պատրիարք Պորֆիրիոսը որեւէ կերպ չարձագանքեց այդ ամենին եւ շարունակում է պահպանել լռություն։ Դրան ի հակառակ, Բելգրադի կաթոլիկ սերբ համայնքի արքեպիսկոպոս Լադիսլավ Նեմեթը բաց նամակ է հղել մամուլով՝ իր աջակցությունն ու համախոհությունը հայտնելով ցուցարարներին, եւ հայտարարելով, որ այդ ցույցերը հույս են ներշնչում, որ Սերբիան առաջիկայում կարող է լավ ապագա ունենալ։ Վերջինս նշել է, որ այդ ցույցերն արվում են հանուն արդարության եւ ազնվության։

Պարբերականը նշում է, որ լռություն պահպանող պատրիարքը Բելգրադում վերջին Ս․ Պատարագի ժամանակ իր քարոզի ընթացքում միայն կոչ է արել բռնությունից զերծ մնալ եւ երկխոսել, անուղղակի կերպով նկատելով, որ հասկանում է այն մտահոգությունները, որոնք ունեն ուսանողները։