Անհետ կորած զինծառայողների ծնողները պահանջում են Վաղարշակ Հարությունյանին

Անհետ կորած զինծառայողների ծնողները պահանջում են Վաղարշակ Հարությունյանին

Անհետ կորած զինծառայողների ծնողներն ու հարազատները հերթական անգամ ՀՀ պաշտպանության նախարարության շենքի դիմաց են։ Նրանք պահանջում են, որպեսզի իրենց պատշաճ մակարդակով հյուրընկալեն և հստակ պատասխաններ տան անհետ կորած յուրաքանչյուր զինվորի մասով։

Նշենք, որ անհետ կորած զինծառայողների հարազատներին օրերս ՊՆ շենքի դիմաց հերթական ակցիայից հետո ընդունել էր արդեն նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, սակայն ակցիայի մասնակիցների խոսքով՝ տպավորված չեն այդ հանդիպումից, դա ընդամենը փորձ էր՝ կրկին անգամ իրենց գլխի տակ փափուկ բարձ դնելու ։

«Նոր նախարարին ենք պահանջում, էդ Վաղարշակ է, ինչ է, իրեն ասեք, որ մեզ պիտի ընդունի, ուրիշ տարբերակ չկա, ոչ մեկի հետ չենք հանդիպելու, մենակ իրա հետ կխոսենք»,- ասաց ծնողներից մեկը։