Կորեայի պատմության մեջ առաջին անգամ ձերբակալվել է երկրի նախագահը

Պատմության մեջ առաջին անգամ Հարավային Կորեայում ձերբակալվել է ժամանակավորապես պաշտոնանկ արված նախագահ Յուն Սոկ Յոլը։ Նա մեղադրվում է ապստամբության մեջ։ Այս մասին հայտնում է Yonhap լրատվական գործակալությունը։ Համաձայն հաղորդման, ավտոշարասյունը, որի մեքենաներից մեկի մեջ ենթադրաբար եղել է նախագահ Յուն Սոկ Յոլը, հեռացել է ախագահական նստավայրից եւ ուղեւորվել դեպի Բարձրաստիճան անձանց շրջանում կոռուպցիոն հանցագործությունների հետաքննության վարչություն։
Իր հերթին՝ Յուն Սոկ Յոլի կողմնակիցները տարածել են հայտարարություն, որում շեշտվել է, որ նախագահը ներկայացել է իրավապահներին կամավոր կերպով, որպեսզի խուսափի բախումներից ու արյունահեղությունից։ Սակայն դրանով հանդերձ, նա իր դեմ նախաձեռնված քննությունը համարում է անօրինական։
Կարծիքներ