Ռուսաստանը օգնելու է Ադրբեջանին կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարում

Ռուսաստանը օգնելու է Ադրբեջանին կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարում

Ռուսաստանի առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն հայտարարել է, որ այսօր աշխարհում ռուս մասնագետները, ովքեր ունեն փորձ խնամել կորոնավիրուսով վարակվածներին եւ հակակորոնավիրուսային պայքարի առաջին դիրքերում են, չափազանց պահանջված են աշխարհում:

Ռուս մասնագետները օգնել են Իտալիայում պայքարել վիրուսի դեմ, նաեւ օգնում են հակապանդեմիական պայքարում Ղրղզստանում, իսկ առաջիկայում էլ օգնություն կցուցաբերեն Ադրբեջանին: Այս մասին հայտնում է ТАСС լրատվական գործակալությունը: Նախարարը նշել է, որ օգնության կանչել տարբեր երկրներից ստանում են ամենօրյա ռեժիմով: Նա շեշտել է, որ իհարկե, աչքաթող չեն արվում եւ ոչ մեկը, սակայն առաջնահերթ կերպով արձագանքում են այն երկրներին, որոնք հանդիսանում են Ռուսաստանի համար բարեկամ երկիր:

Մուրաշկոն նաեւ հիշեցրել է, որ Ռուսաստանն այսօր բժշկական տուրիզմի համար կարող է դառնալ գրավիչ երկիր, քանի որ կան հիվանդանոցներ, որոնք իրենց պրոֆիլում աշխարհում առաջատար են: