Ծառուկյանի պաշտպանները բողոքարկել են Վերաքննիչի որոշումը

Ծառուկյանի պաշտպանները բողոքարկել են Վերաքննիչի որոշումը

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի պաշտպանները բողոքարկել են Վերաքննիչի որոշումը Վճռաբեկ դատարան։ Այս մասին «Հրապարակ»-ի հարցին ի պատասխան ասաց Ծառուկյանի պաշտպաններից Սմբատ Մինասյանը։ 

Նա նշեց, որ բողոքը ներկայացրել են երեկ։

Ինչ վերաբերում է Վերաքննիչի որոշման հիմնավորմանն, ապա ասաց, որ այնտեղ գրված է, թե առաջին ատյանը լրացուցիչ նյութեր չի պահանջել եւ հիմնավոր որոշում չի կայացրել։

Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանը բեկանել էր ընդդիմադիր գործիչ, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի մասին առաջին ատյանի դատարանի որոշումն ու այն հետ ուղարկել նոր քննության։ 

Ծառուկյանը մեղադրվում է 2017-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրակաշառք տալը կազմակերպելու համար։