Երրորդ կարգի հիպերտենզիա ունեմ․ եթե վիճակս վատանա, պիտի տեղյակ պահեմ, որ հետաձգեք նիստը

Երրորդ կարգի հիպերտենզիա ունեմ․ եթե վիճակս վատանա, պիտի տեղյակ պահեմ, որ հետաձգեք նիստը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում , նախագահությամբ` դատավոր Մնացական Մարտիրոսյանի, տեղի է ունենում Ավետիք Չալաբյանի գործով դատական նիստը: 

 «Հարգելի դատարան, եթե հիշում եք, նախորդ դատական նիստին ես ձեր ներողամտությունը հայտնեցի ու խնդրեցի, որ ինձ ժամանակ տաք, որպեսզի ես բժշկական հետազոտություն անցնեմ։ Ես հետազոտությունը անցել եմ, պատասխանը եկել է երեկոյան։ Զարկերակային հիպերտենզիա է առկա՝ երրորդ կարգի»,- ասաց Չալաբյանը՝ դիմելով դատավոր Մնացական Մարտիրոսյանին։

«Ինձ բուժում են նշանակել, սակայն ես ոչինչ չեմ բացառում, որովհետև երրորդ կարգի հիպերտենզիան իրենից ենթադրում է այնպիսի բաներ, որ հնարավոր է ինչ-որ պահի վիճակս վատանա։ Ես ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ եթե վիճակս վատանա, այդ պահին ես տեղյակ կպահեմ, որպեսզի նիստը հետաձգեք»,- հավելեց։