Ինչ են ուզում անել գյումրեցիները 5 մլն․ դրամով

Գյումրու համայնքապետարանը 5 օրից որոշելու է, թե ինչ նպատակի համար է ծախսելու այն 5 մլն դրամը, որը ավագանու որոշմամբ հատկացվելու է բյուջեից՝ ի օգուտ քվեարկության արդյունքով ընտրված ծրագրի։ Ավագանին 2024 թվականի ընթացքում մասնակցային բյուջետավորման գործընթաց իրականացնելու նպատակով բյուջեից գումար է հատկացնում , որը հնարավորություն է ընձեռում համայնքի 16 տարին լրացած բնակիչներին մասնակցելու Գյումրի քաղաքի զարգացմանն ու բարեկարգմանը՝ ներկայացնելով իրենց նախընտրած ծրագրերը: Ծրագրի շնորհիվ քաղաքացիները կարող են մասնակցել տեղական ինքնակառավարմանը՝ ներդրում ունենալով համայնքում կյանքի որակի բարձրացմանն ու առաջընթացին, ոլորտային զարգացմանը:
Ուշագրավ է, որ գյումրեցիներն արդեն իսկ բազմաթիվ առաջարկներով են հանդես եկել , եւ թե դրանցից որը կընտրվի, կորոշվի առաջիկայում: Իսկ թե ինչ աշխատանքներ են առաջարկում քաղաքում իրականացնել մտահոգ քաղաքացիները, եւ մասնավորապես ինչն են առաջնահերթ համարում, որոշ չափով հասկանալի է դառնում, երբ ուսումնասիրում ենք դրանք: Բազմաշերտ ու բազմաբովանդակ են առաջարկները․ մեկը խաղահրապարակ է ուզում, մյուսը՝ ընտանի կենդանիներին զբաղեցնող սրահ, 3-րդը՝ ժամանցի վայր, 4-րդը՝ զբոսաշրջիկներին գրավող ցուցանակներ, կան նաև բոլորովին նոր մտքեր՝ Գյումրու բարբառներով ասույթներ՝ քանդակների տեսքով․․․․․․, եւ այսպես շարունակ:
Նշենք, սակայն, որ hամայնքի բնակիչների կողմից քվեարկության արդյունքում ընտրված առաջարկըդեռևս ներկայացվելու է ավագանու հավանությանը, եւ կիրականացվի վերահսկողություն մասնակցային բյուջետավորման գործընթացի նկատմամբ։
Կարծիքներ