Աստղագուշակ փետրվարի 25-ի համար
ԽՈՅ
Օրը հրաշալի կլինի այն մարդկանց հետ հանդիպելու համար, որոնց կուզենայիք դուր գալ: Դժվար չի լինի բարենպաստ տպավորություն թողնելը, քանի որ ձեր լավագույն հատկանիշներն աննկատ չեն մնա: Որոշ Խոյեր անսովոր, բայց շատ գրավիչ առաջարկներ կստանան: Ինտուիցիան կհուշի, որ կարելի է առանց երկար մտածելու համաձայնել դրանց, և այն չի սխալվի:
Արժե զգույշ լինել գումարի հետ կապված հարցերում: Լավ է հրաժարվեք չծրագրված գնումներից կամ ձեզ քիչ հայտնի մարդկանց հետ լուրջ գործարքներ կնքելուց:
ՑՈՒԼ
Լավ է վաղ առավոտյան լուրջ գործեր չստանձնեք, քանի որ մտքերը հավաքելու, տրամադրվելու և առաջնահերթությունները որոշելու համար ձեզ որոշ ժամանակ է պետք գալու: Ինչ-որ մեկի խորհուրդները հազիվ թե օգտակար լինեն, փոխարենը շատ Ցուլերի կօգնի վաղուց ստացած փորձը:
Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի նոր ծանոթների հետ շփվելու համար: Դուք արագ մոտեցում կգտնեք նրանց, լավ տպավորություն կթողնեք: Կարող եք զբաղվել ընտանեկան գործերով. այստեղ անսպասելի դժվարություններ չեն առաջանա, դուք արագ ամեն ինչից գլուխ կհանեք:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Օրվա առաջին կեսը հաջող կլինի: Այն հարմար կլինի և՛ նոր գործերի, և՛ արդեն ծանոթ առաջադրանքները լուծելու համար: Աստղերի աջակցությամբ Երկվորյակներից շատերը հրաշալի գլուխ կհանեն մի բանից, ինչն առաջ չի ստացվել: Չեն բացառվում դրամական մուտքերը, անսպասելի արժեքավոր նվերները, որոնց համար շատ ուրախ կլինեք:
Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը մի փոքր կնվազի, բայց օրվա երկրորդ կեսն էլ վատը չի լինի: Այն հարմար կլինի հանգստի, հին ընկերների և ձեզ լավ ճանաչող ու սիրող մարդկանց հետ շփվելու համար:
ԽԵՑԳԵՏԻՆ
Այսօր պիտի զբաղվեք ոչ միայն ձեր, այլև ուրիշների գործերով, լուծեք ուրիշի անփութության կամ անուշադրության պատճառով առաջացած խնդիրները: Դա նյարդայնություն չի առաջացնի. հանգիստ ու հետևողականորեն գործելով՝ դուք արագ ամեն ինչից գլուխ կհանեք:
Գումարի հետ կապված հարցերի լուծումը լավ է օրվա երկրորդ կեսին հետաձգեք. այդ հատվածը բարենպաստ կլինի: Իսկ ահա ռոմանտիկ ժամադրությունները կարող եք նաև առավոտվա համար ծրագրել. դրանք բոլոր դեպքերում լավ կանցնեն: Հրաշալի ժամանակ կանցկացնեն ընկերների հետ միասին ուղևորությունների մեկնող Խեցգետինները:
ԱՌՅՈՒԾ
Ձեզ համար լրիվ նոր ու շատ գրավիչ գործով զբաղվելու հնարավորություն կունենաք: Որոշ Առյուծներ նոր նախասիրություն կգտնեն, որը շուտով նրանց համար երկամուտի նոր աղբյուր կդառնա: Օրը բարենպաստ կլինի նաև գնումների համար: Դուք գումարը անօգուտ բաների վրա չեք վատնի, անսխալ կընտրեք այն, ինչը պետք կգա և՛ ձեզ, և՛ ձեր մտերիմներին:
Շփումների տեսանկյունից ամենաբարենպաստ օրը չի լինելու, դժվար կլինի նույնիսկ հին ծանոթների հետ լեզու գտնելը: Բայց լուրջ կոնֆլիկտներ չեն առաջանա, շատ բաների շուրջ կկարողանաք պայմանավորվել, եթե չտաքանաք:
ԿՈՒՅՍ
Հեշտ կլինի ձեր նպատակներն ու նախասիրությունները կիսող մարդկանց հետ լեզու գտնելը; Որոշ Կույսեր համախոհներ կգտնեն, որոնց աջակցությամբ շուտով կկարողանան իրագործել մասշտաբային ծրագրերը: Սակայն հիշեք, որ չարժե վստահել նրանց, ովքեր այսօր ձեզ վրա լավ տպավորություն եք թողնում: Ինչ-որ կարևոր բանի մասին պայմանավորվելուց առաջ լավ ուսումնասիրեք այդ մարդկանց:
Նոր ու բարդ բան ստանձնելուց առաջ համոզվեք, որ ստեղծված իրավիճակը ճիշտ եք գնահատել ու հստակ գիտեք, թե ինչպես եք գործելու:
ԿՇԵՌՔ
Օրը հրաշալի կլինի կարևոր առաջադրանքները լուծելու համար, այդ թվում՝ այնպիսիք, որոնց անցնել առաջ չէիք համարձակվում: Ինտուիցիան կհուշի, թե ինչպես է լավ գործել, և դուք ժամանակին կհետևեք նրան: Որոշ Կշեռքների օգնություն կառաջարկեն մարդիկ, որոնցից նշանի ներկայացուցիչները նման բան չէին սպասում: Հնարավորություն կունենաք ընկերականալ այն մարդկանց հետ, որոնց հետ առաջ լեզու չէիք գտնում:
Հավանական են անսպասելի նվերներ, հաճելի անակնկալներ և ուշադրության նշաններ, որոնք երկար կհիշվեն: Օրվա երկրորդ կեսը կուրախացնի հեռվից ստացած լավ լուրերով:
ԿԱՐԻՃ
Հավանական են զարմանալի հանդիպումներ ու անսովոր ծանոթություններ: Որոշ Կարիճներ կկարողանան շփվել մարդկանց հետ, որոնց մասին նախկինում շատ են լսել: Նման զրույցներից կհաջողվի պիտանի բաներ իմանալ: Չի բացառվում, որ հենց նրանց շնորհիվ հասկանաք, թե ուր է պետք շարժվել հետագայում:
Հնարավոր են դրամական մուտքեր, օրը բարենպաստ կլինի գործարքների և գնումների համար: Աստղերը հատկապես բարյացակամ կլինեն այն Կարիճների հանդեպ, որոնք կորոշեն մտերիմներին ուրախացնել անսպասելի նվերներով: Երեկոն հարմար կլինի ռոմանտիկ ժամադրության համար, որն անսովոր ու հիշարժան կանցնի:
ԱՂԵՂՆԱՎՈՐ
Ժամանակը զուր վատնել չեք ուզենա, և դուք անպայման կգտնեք ինչ-որ իսկապես կարևոր ու հետաքրքիր բանով զբաղվելու հնարավորությունը: Շատ Աղեղնավորներ կհասկանան, որ պետք է հոգ տանել մտերիմների բարեկեցության մասին, օգնել բարդ իրավիճակում հայտնվածներին: Հիշեք, որ այն, ինչ անում եք ուրիշների համար, ձեզ նույնպես օգուտ է տալու:
Օրը հարմար կլինի ձեր ծրագրերի մասին զրուցելու համար, այդ թվում՝ մասնագիտական ծրագրերի: Չի բացառվում հին ծանոթները ձեզ աշխատանք առաջարկեն կամ պատմեն խոստումնալից բիզնես-գաղափարի մասին:
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ
Բարդ զրույցներից մի վախեցեք, քանի որ օրը դրանց համար բարենպաստ է լինելու: Կարող եք քննարկել ամենալուրջ հարցերը՝ առանց մտահոգվելու, որ բանը վեճով կամ փոխադարձ դժգոհություններով կավարտվի: Ձեզ կհաջողվի գտնել ճիշտ տոնն ու ընտրել անհրաժեշտ բառերը, չվիրավորել նույնիսկ ամենազգայուններին: Բոլորին դուրեկան որոշում էլ բավական արագ կընդունեք:
Օրվա առաջին կեսին դրական միտումների ազդեցությունը բավական ուժեղ կլինի, հենց այդ հատվածում է պետք զբավել բարդ գործերով: Ավելի ուշ կուզենաք հանգստանալ ու վերականգնել ուժերը, և նման հնարավորություն դուք կունենաք:
ՋՐՀՈՍ
Դրական միտումների ազդեցությունը ողջ օրվա ընթացքում նկատելի կլինի: Դուք հրաշալի գլուխ կհանեք շատ առաջադրանքներից, այդ թվում՝ բարդ թվացող առաջադրանքներից: Չի կարելի ասել, որ ամեն ինչ միանգամից լավ է ստացվելու, բայց դուք խոչընդոտների առաջ չեք ընկրկի, դրանք միայնակ հաղթահարելու կարիք էլ չի լինի: Ե՛վ հին, և՛ նոր ծանոթները չեն մերժի աջակցության ձեր խնդրանքը:
Երեկոն հաճելի անակնկալներ է խոստանում սիրահարված Ջրհոսներին: Այն հարմար կլինի ոչ մեծ ռոմանտիկ ուղևորության համար: Դուք կարող եք շատ հաճելի ժամանակ անցկացնել սիրելիի հետ:
ՁԿՆԵՐ
Լավ է օրը լուրջ զրույցներով չսկսեք, քանի որ օրվա սկզբին դժվար կլինի նույնիսկ ամենամտերիմների հետ լեզու գտնելը: Աշխատեք չբարկանալ, եթե ինչ-որ մեկը ձեզ սխալ հասկանա: Եթե հանգստություն ու բարյացակամություն պահպանեք, ապա կհաջողվի բավական արագ պայմանավորվել:
Ժամ առ ժամ դրական միտումների ազդեցությունն առավել նկատելի կդառնա: Օրվա երկրորդ կեսը շատ Ձկների կուրախացնի: Վերջին ժամանակներս իրենց վրա կասկածող Ձկները կրկին ինքնավստահություն ձեռք կբերեն ու կհասկանան՝ ինչպես հաջողության հասնել:
Կարծիքներ