Երեխաները, երիտասարդները շարունակելու են գտնվել իմ աջակցության և հոգածության ներքո

Երեխաները, երիտասարդները շարունակելու են գտնվել իմ աջակցության և հոգածության ներքո

Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Քիչ առաջ նվերներ եմ ուղարկել այս պահին Պրոֆ. Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում բուժում ստացող քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող երեխաներին և երիտասարդներին:

Նոր տիպի կորոնավիրուսի համավարակով պայմանավորված այս անգամ չկարողացա անձամբ այցելել արյունաբանական կենտրոն և նվերները հանձնել երեխաներին:

Փոքրիկներին ուղարկած անհատական բացիկներում գրել եմ՝ «Միշտ կլինեմ քո կողքին»:

Քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող երեխաները, երիտասարդները շարունակելու են գտնվել իմ աջակցության և հոգածության ներքո»: