Քաղաքացիները նույնիսկ էսքան բարձր գնաճի պարագայում ավելի լավ են ապրում․ Քերոբյան (տեսանյութ)

Քաղաքացիները նույնիսկ էսքան բարձր գնաճի պարագայում ավելի լավ են ապրում․ Քերոբյան (տեսանյութ)

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այսօր դարձյալ փայլեց իր գիտաֆանտաստիկ մտքերով։ Նա լրագրողների հետ ճեպազրույցում նախ ասաց, որ իրենք շատ անհանգստացած են գնաճի մակարդակով և թե՛ ներքին շուկայում, թե՛ ԵԱՏՄ գործընկերների հետ փորձում են գործիքներ գտնել, որպեսզի կարողանան գնաճը զսպել։ Իսկ այդ գործիքներից մեկը, ըստ Քերոբյանի, կարող է լինել բեռնափոխադրումների սուբսիդավորումը կամ, ասենք, «որոշակի աչալուրջ ուշադրություն տարբեր տեսակի ապրանքների մանրածախ գնագոյացման նկատմամբ»։

Ապա ավելացրեց․ «Այնուամենայնիվ, պետք է ասեմ, որ մենք այս տարի ունենք իրական տնտեսական աճ, որը սպասվածից շատ ավելի շատ ա, և դա թույլ ա տալիս ասել, որ մեր քաղաքացիները նույնիսկ էսքան բարձր գնաճի պարագայում ավելի լավ են ապրում, քան, օրինակ, մի տարի առաջ կամ երկու տարի առաջ»:

Ճշտեցինք՝ գնաճի պայմաններում մարդիկ ավելի լա՞վ են ապրում, Քերոբյանը նորից պնդեց իր տարօրինակ միտքը․ «Այո, որովհետև իրական տնտեսական աճը դրական է»։ Նա, սակայն, մոռացել էր, որ աճն ինքնին դրական երևույթ է, և եթե աճ է, ապա այն արդեն դրական է, բացասականը չի կարող աճ լինել, բայց Քերոբյանը փորձեց անիմաստ բառախաղով դրական փոփոխության իմիտացիա ստեղծել։

Մանրամասն՝ տեսանյութում