Կաբինետում, խանդի հողի վրա մետաղական անկյունակով հարվածներ է տվել նախկին կնոջը

Կաբինետում, խանդի հողի վրա մետաղական անկյունակով հարվածներ է տվել նախկին կնոջը

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում (դատավոր Նապոլեոն Գրիշայի Օհանյան) այսօր քաղաքացի Վահե Բեկնազարյանի դատաքննությունն է։

Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 07.03.2019թ. ժ.13:00-ի սահմաններում,ԷՅ ԷՄ ԷՆ ՍՊ ընկերությանը պատկանող աշխատասենյակում անձնական հարցերի շուրջ առաջացած վիճաբանության պատճառով, խանդի շարժառիթով ձեռքին եղած մետաղական անկյունակով դիտավորությամբ բազմաթիվ հարվածներ է հասցրել նախկին կնոջ՝ Ցողիկ Խուդավերդյանի գլխի և մարմնի տարբեր հատվածներին՝ պատճառելով առողջությանը արյունազեղումների ձևով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս: