Ռուսական սպառազինություններ արտադրող ընկերությանը Հայաստանում հանել են «սեւ ցուցակից»

Ռուսական սպառազինություններ արտադրող ընկերությանը Հայաստանում հանել են «սեւ ցուցակից»

Ռուսական «ՕՌՍԻՍ» սպառազինություններ արտադրող ընկերությանը Երեւանի առաջին ատյանի դատարանը հանել է սպառազինություններ մատակարարող ընկերությունների «սեւ ցուցակից»։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը, վկայակոչելով Հայաստանում ընկերության շահերը ներկայացնող փաստաբան Ալեքսանդր Սիրունյանին։

Նշենք, որ «ՕՌՍԻՍ» ընկերությունը ներառվել էր նշված «սեւ ցուցակում» այն բանից հետո, երբ խաթարվել էր ռազմական մատակարարումների մի քանի միլիոն դոլարանոց տենդերին ընկերության մասնակցությունը։

Նշենք, որ այս դեպքից հետո, Ռուսաստանի Արդյունաբերության եւ առեւտրի նախարարությունը նամակով դիմել էր ՀՀ Պնախարար Դավիթ Տոնոյանին միջադեպը գնահատելով որպես «չմոտիվացված»։ Տենդերի մասնակցության խափանման հետ կապված Հայաստանում հարուցվել է քրեական գործ։