Twitter-ի հիմնադիրը մեկ օրում կես միլիարդ դոլար է կորցրել

Twitter-ի հիմնադիրը մեկ օրում կես միլիարդ դոլար է կորցրել

Twitter-ի հիմնադիր Ջեք Դորսիի կարողությունը կտրուկ անկում է ապրել Hindenburg Research-ի զեկույցի հրապարակման պատճառով, որում նրա ֆինանսատեխնիկական Block ընկերությունը մեղադրվում է խարդախության մեջ, ինչին հաջորդել է նաև արժեթղթերի նվազումը: 

Ըստ Bloomberg-ի՝ մարտի 23-ին ձեռնարկատերը կորցրել է 526 միլիոն դոլար, ինչը նրա ամենամեծ մեկօրյա կորուստն է 2022 թվականի մայիսից ի վեր։

Ըստ Bloomberg Billionaires Index-ի, նրա կարողությունը ներկայում կազմում է 4,4 մլրդ ԱՄՆ դոլար՝ 11 տոկոս անկումից հետո։ 

Դորսիի կապիտալի մեծ մասը ներդրված է Block-ում, որի արժեթղթերը նախորդ օրը նվազել են 22 տոկոսով: 
Առևտրի ավարտին անկումը կազմել է 15 տոկոս: