Նիկոլը, իհարկե, էս բանաստեղծությունը պիտի չհրապարակեր, մի քանի պատճառով․ Սարգիս Հովսեփյան

Նիկոլը, իհարկե, էս բանաստեղծությունը պիտի չհրապարակեր, մի քանի պատճառով․ Սարգիս Հովսեփյան

Գրող Սարգիս Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Նիկոլը, իհարկե, էս բանաստեղծությունը պիտի չհրապարակեր, մի քանի պատճառով, որոնցից մի քանիսն ասեմ.
Նախ բանաստեղծությունը, որպես բանաստեղծություն որևէ գրական արժեք չուներ,

երկրորդ՝ վարչապետի էջով էդ բանաստեղծությամբ լայք կարա հավաքի ով ասես,

երրորդ՝ դա էս նեղ մաջալին, ոնց որ ծաղր լինի լիքը մարդկանց հանդեպ,

չորրորդ՝ Նիկոլը, իհարկե, անկեղծ ա ու ցանկացել ա ցույց տալ իր տվայտանքներն ու ապրումները, հենց վերջին օրերի իրավիճակի կոնտեքստում, որին հավատում եմ, բայց էդ տվայտանքները էդ նույն իրավիճակի կոնտեքստում գործիք դարձնելը հեչ սիրուն չի, և վստահեցնում եմ, ստեղծված իրավիճակից տվայտվում ենք բոլորս ու էս կարգի բանաստեղծություններ ու մերձարվեստային դրսևորումներ կարող ենք երկնել բոլորս, բայց նույն կարգավիճակը չունենալու բերումով մեր երկնած տեքստերին ոչ քաքի տեղ դնող ա լինելու, ոչ էլ ազդեցություն ա լինելու,

հինգերորդ՝ Նիկոլը ուզեցել ա ասի, որ սիրում ա հայրենիքը ու ամենայն հավանականությամբ գրական արժեքի մասին սկի չի էլ մտածել, բայց բոլորն էլ սիրում են իրենց հայրենիքը և չեմ կարծում, թե մեկը մտածում ա՝ Նիկոլը հայրենիքը չի սիրում, խնդիրն էն ա, որ շատերս կարծում ենք Նիկոլը սխալ ձևով ա սիրում հայրենիքը, ինչ-որ բան խառնել ա իրար ու հայրենիքի հանդեպ իր սիրո դրսևորումները ստեղծված իրավիճակի կոնտեքստում կարող են վտանգավոր լինել հայրենիքի համար, որ Նիկոլը մոլորության մեջ ա և որ Նիկոլը ինչ-որ անառողջ ազդեցություններ ա կրում ու որոշակի սահմանափակ կամ թերի պատկերացումներ ունի ինքնիշխանության, կապիտալի դերի, երկակի ստանդարտների և մանիպուլյատիվ մեթոդների կիրառելիության թույլատրելիության, քաղաքացիների դերի, ժաղովրդավարության, մարդկանց սեփական տարածքում երջանիկ ապրելու իրավունքի, կարճաժամկետ ու երկարաժամկետի, որոշ հարցերում իշմարների անհեթեթության, որպես կառավարիչ սեփական մոտիվների մասով վստահության արժանանալու և առաջինը հստակ դիրքորոշումդ ապացուցելու անհրաժեշտության և այլ հարցերի մասով,

վեցերորդ՝ նման տեքստերը ու ոճը կարևոր պահերին հակացուցված ա, քանի որ պրոցեսը դեռ ավարտված չի և հանգուցալուծում դեռ չկա և նման ոճն ու պաթոսը սպանում ա գործնականությունն ու ռացիոնալությունն իր օրորոցում, թույլ ա տալիս զգացմունքայինի վրա հիմնվելով խուսափել բազմաթիվ ուղիղ հարցադրումներից ու խոսակցությունից /ի դեպ մարդկանց մի մասին զգացմունքայնության մեջ հենց իր թիմն ա մեղադրում ;Ճ/, եթե աստված չանի, պատերազմի նախաշեմին լինեինք ու արդեն, որպես հանրություն որոշած լինեինք, որ պիտի կռիվ տանք, եթե որպես ժողովուրդ մեր առջև կանգնած խնդրի մասին հանրային լայն կոնսեսուս ունենայինք ու ըստ էության հանգուցալուծման հարց չլիներ մեր ներսում, ընտրություն կատարելու տեսանկյունից ու մեզ մնար միայն ինքներս մեզ դուխ տալը, ոգեշնչելը և այլն, էլի կհասկանայի նման տեքստերը, բայց էս էտ դեպքը չի,

յոթերորդ՝ Նիկոլը ցույց ա տալիս, որ ծուղակում ա հայտնվել, որը ի դեպ նախորդներն են լարել, բայց ինքը, իր կացին խորհրդատուների անմիջական մեղավորությամբ ու մասնակցությամբ մեկուկես տարվա ընթացքում միայն բարդացրել ա հարցը և ոնց հասկանում եմ շարունակում ա նույն ուղղությամբ շարժվել,

ութերորդ՝ ցույց ա տալիս, որ փաստորեն էնքան էլ լավ չի ճանաչում էն ժողովրդին, որի միջոցով եկավ իշխանության, չի պատկերացնում, որ ժողովուրդը ավելի քան ռեալիստ ու պրագմատիկ ա և իրեն իշխանության ա բերել սեփական կարիքների համար, այլ ոչ թե իր, այդպես էլ մանրամասնորեն չպարզաբանված ու աշխարհայացքային տեսանկյունից անհասկանալի մնացած օրակարգը ու պատկերացումները 100-ից 100 իրագործելու համար, որ մարդկանց մեծ մասը շատ հստակ հասկանում ու տարբերակում ա հեղափոխության բուն ու ակտիվ ժամանակը և հետհեղափոխական ժամանակը ու շատ լավ գիտի ինչի համար ա ձայն տվել և ում դեմ ա ձայն տվել իրեն:

Եվ իններորդ՝ հուսով եմ իր պոետական հանճարը չգնահատելը շատ ծանր չի տանի և բավարար հումորի զգացում ունի սեփական անձին հումորով մոտենալու համար ու ես ստիպված չեմ լինի Պետրոնիուսի խնջույքը կազմակերպել ընկերներիս համար»։