Գորիկ Հակոբյանն ինձ պատմեց, որ մեքենաների հետեւից դուրս են գալիս, կրակում. Քոչարյանն աղմկահարույց հայտարարություն արեց

Գորիկ Հակոբյանն ինձ պատմեց, որ մեքենաների հետեւից դուրս են գալիս, կրակում. Քոչարյանն աղմկահարույց հայտարարություն արեց

ՀՀ երկրոդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր դատարանում խոսեց Մարտի մեկի իրադարձություննների ժամանակ ցուցարարների կողմից կիրառված ուժի, զինված լինելու մասին հավաստող տեսանյութերից։ 

Ռոբերը Քոչարյանն աղմկահարույց հայտարարություն արեց՝ ասելով, որ դրանք առաջին անգամ տեսել է 2008 թվականի մարտի 7-8-ի ընթացքում։ 

Դրանք, ըստ Քոչարյանի, իրեն է ներկայացրել ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանը․ «Ես նախքան իմ հայտնի մամուլի ասուլիսը, նրան ասացի, որ լրագրողների հետ հանդիպելու եմ, ինձ պետք է հասկանալ ինչ է կատարվում։ Նա ինձ ասաց, որ, այո, զենք են կիրառում, նռնակներ կան մարտական, և այդ դրվագը ինքը ինձ պատմեց, որ մեքենաների հետևից դուրս են գալիս կրակում, նորից մտնում մեքենայի հետևը։ Այդ դրվագը ինքը ինձ ցույց տվեց, որոնք այսօր ոչ մի տեղ չկան։ Ես չգիտեմ՝ որտեղ են։ Բավականին հետաքրքիր նյութեր եբ, թե ինչպես է նռնակը պայթում, ոստիկանության աշխատակիցը դրանից զոհվում, այդ ամնեը կար, այսօր դրանք չկան»։

Մանրամասները՝ տեսանյութում։