«Ահա եւ փաստը»

«Ահա եւ փաստը»

Երեկ Կապանում իր ասուլիսի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց,  որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը «2018 թվականից սկսած, մայիսից սկսած՝ սկզբից ամենօրյա, հետո ամենշաբաթյա, հետո ամենամասյա ռեժիմով իր ծառայություններն է առաջարկել վարչապետին»:
Ի պատասխան՝ Հրայր Թովմասյանը հորդորեց  Փաշինյանին հրապարակել առնվազն մեկ արժանահավատ փաստ, որ ինքը 2018 թվականի մայիսից սկսած ինչ-որ եղանակով առաջարկել է իր  «ծառայությունները»:

Փաշինյանն էլ իր հերթին ֆեյսբուքյան էջում գուժեց, որ հենց հասնի Երևան այդ փաստը կհրապարակի, իսկ ավելի ուշ պարզվեց, որ մնալու է Կապանում:

Ֆեյսբուքահայերը  բուռն են  են արձագանքում այս հեռահար փոխհրաձգությանը, որոշները անհաջող «կոմպրոմատներ» տարածում, ինչպիսին Արծվիկ Մինասյանի լուսանկարը, որը փորձում են վերագրել ՍԴ նախագահին, որոշները հումոր անում այս թեմայով, արձագանքել է նաեւ հրապարակախոս Արծրուն Պեպանյանը:

«Ահա եւ փաստը:

Հրայր Թովմասյանը երբ նախարար էր, կառավարությունում որոշում են թարմացնել նախարարների ծառայողական մեքենաները՝ գնելով նոր, թանկ մեքենաներ: Նախարարներից միայն Հրայրն է դեմ դուրս գալիս այդ որոշմանը, ասելով, որ արդար չէ երկրի նման վիճակում այդքան մեծ փողեր ծախսել ծառայողական մեքենաների վրա և առաջարկում է յոլա գնալ եղած մեքենաներով ու այդ գումարով սոցիալ-տնտեսական ծրագրեր իրականացնել, որպեսզի ժողովրդի վիճակը քիչ թե շատ բարվոքվի:
Կառավարությունում ասում են՝ եթե դեմ ես, այդ դեպքում դիմով գրիր, որ դու հրաժարվում ես նոր մեքենայից:
Հրայրը գրում է դիմումը, մյուս նախարարների համար առնում են թանկանոց մեքենա, իսկ ինքը շարունակում է երթևեկել հին մեքենայով:

Իսկ հիմա եկեք տեսնենք, թե վարչապետ Փաշինյանն ինչպիսի վերաբերմունք ունեցավ ծառայողական մեքենայի /մեքենաների/ հարցում»: