Պաշտոնապես հայտարարում եմ՝ պաշտոն եմ ուզում. լինել Բնապահպանության նախարար

Պաշտոնապես հայտարարում եմ՝ պաշտոն եմ ուզում. լինել Բնապահպանության նախարար

Բնապահպան,ակտիվիստ Հայկ Բարսեղյանը՝ Գյումրու Ասպարեզ ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանի որդին, այսօր անակնկալ հայտարարությամբ է հանդես եկել՝ զարմացնելով բոլորին: «Պաշտոնապես հայտարարում եմ, որ պաշտոն եմ ուզում:

Մինչև էս պահը ես ցանկություն չեմ ունեցել քաղաքական կյանքով ապրել, բայց հաշվի առնելով այն հանգամանքը, որ Բնապահպանության նախարարը գործ չի արել, աշխատում է ընդամենը 5 տոկոսի չափով, պաշտոնապես ասում եմ, որ ես էս պահից սկսած լինեմ ՀՀ Բնապահպանության նախարար:

Ես լրիվ պատկերացնում եմ, թե ինչ պետք է արվի բնապահպանության ոլորտում: Առաջին հերթին պետք է շատ արագ, ինտենսիվ ծանոթանալ 5 հիմնական պրոբլեմներին՝ Սևանի հիմնախնդիր, հանքեր եւ այլն, եւ առանց կաբինետ նստելու՝ վազել խնդիրները լուծեու»,-նշում է նա՝ ընդգծելով,որ 2 շաբաթը լիուլի բավական է հիմնախնդիրներն ուսումնասիրելու համար:

Նրա խոսքերով ավելի ցածր պաշտոնն իր համար անընդունելի է, քանի որ խնդիրները լուծելու համար լծակներ են պետք: «Առաջարկս՝ արված ՀՀ վարչապետին՝ Նիկոլ Փաշինյանին, ուժի մեջ է այսօրվանից մինչև օգոստոսի 9-ը՝ մեկ ամիս, որպեսզի այդ ընթացքում որևէ պրոյեկտով չզբաղվեմ: Իմ տեղը բոլորը գիտեն, գիտեն,թե ոնց գտնեն: Ես հայտարարում եմ, որ իմ կյանքից 4 տարի պատրաստ եմ նվիրել Հայաստանի բնությանը: 28 տարեկան եմ, երբեք պաշտոն չեմ ուզել»,- ավելացնում է նա:

Նախարար դառնալու դեպքում Հայկ Բարսեղյանը մի պայման ունի. «Երբեք կոստյում չեմ հագնելու, փողկապ չեմ կրելու»,- ասում է նա՝ այսօրվանից սպասելով վարչապետի արձագանքին: