Ռուս միլիարդատիրոջ ունեցվածքը կալանավորվել է կես միլիարդ դոլարով 

Ռուս միլիարդատիրոջ ունեցվածքը կալանավորվել է կես միլիարդ դոլարով 

Լոնդոնի բարձր դատարանը ռուսաստանցի միլիարդատեր, գործարար եւ մեկենաս Բորիս Մինցի ունեցվածքը կալանավորել է 572 միլիոն դոլարով։ Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։

Հայցը ներկայացվել է «Օտկրիտիե» եւ «Ոչ պրոֆիլային ակտիվների բանկ» դրամատների կողմից։  Ըստ դատարանի մամուլի ծառայության փոխանցման, հայցի հիմք հանդիսացել է ենթադրաբար խարդախ գործարքները, որոնք կնքվել են մինչեւ հակառուսական սանկցիաների շեմին։