«Հայաստանը ես եմ» նախաձեռնության մեկնարկը տրվեց
«Բեսթ Վեսթերն Պլյուս Կոնգրես» հյուրանոցում երեկ տեղի ունեցավ «Հայաստանը ես եմ» նախաձեռնության բացման արարողությունը: Բացմանը Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանը տերունական աղոթք ասաց։ Վարդապետն ասաց, որ Մայր Աթոռի կողմից այս նախաձեռնությանն ուղղված աջակցությունն է փոխանցում։
Բացման արարողությանը ներկա էին գործարարներ, տնտեսագետներ, իրավաբաններ, բժիշկներ, ռազմական գործիչներ՝ Թաթուլ Մանասերյանը, Պետրոս Անանիկյանը, Հարություն Մնացականյանը, Ալբերտ Բազեյանը, Հայաստանի Կոմունիաստական կուսակցության ղեկավար Արթուր Փարվանյանը և այլք։
«Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար, Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանն ասաց, որ հիմա Հայաստանը գոյաբանական վտանգի առաջ է ու հարց է՝ արդյոք որոշ ժամանակ հետո պետականություն կունենանք, թե ոչ։ Սակայն, իրենց նախաձեռնությունը կոչված է պայքարելու այն բոլոր գործընթացների դեմ, որոնք հայկական պետականությունը դեպի ապամոնտաժում են տանում։
««Հայաստանը ես եմ» դա անհատական և խմբակային պատասխանատվություն է։ Ինչպիսին կլինենք մենք, այնպիսին էլ կլինի Հայաստանը»,-ասաց Սարգսյանը։
Նախաձեռնության արժեքներն են՝ Հայաստանի Հանրապետությունը, Արցախը, Սփյուռքը, արդարությունը, ռացիոնալիզմը, պատասխանատվությունը, պրոֆեսիոնալիզմը։
Սարգսյանը հայտարարեց, որ ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգի թիվ մեկ հարցը պետք է լինի Արցախի հակամարտությունը, Ռուսաստանի հետ ռազմավարական համագործակցությունը, Ռուսաստանի հետ հարաբերություններում պետք է հաշվի առնել Արևմուտք-Ռուսաստան և Արևմուտք-Չինաստան հարաբերություններնու դրանցում առկա նրբությունները։Իրանի հետ Հայաստանը պետք է ունենա հավասարակշռված, փոխշահավետ, ազնիվ քաղաքականություն, քանի որ Իրանն ունի կարևոր դերակատարում։ Թուրքիայի հետ էլ հարաբերությունները պետք է լինեն թե բազմակող, թե երկկողմ և այդ հարաբերություններում պետք է հաշվի առնել Թուրքիայի դերի աճը աշխարհում։
Սարգսյանը խոսեց նաև կառավարման ձևի փոփոխության անհրաժեշտության մասին, որ անհրաժեշտ է անցում կատարել կիսանախագահական կառավարման ձևին, քանի որ խորհրդարանական կառավարումն անարդյունավետ է ու վտանգավոր, եթե չկան ձևավորված կուսակցական ավանդույթներ ունեցող քաղաքական ուժեր:
Նախաձեռնությունը կոչ է անում նաև ներդնել պատգամավորի հետ կանչի պրակտիկայի սահմանումը, ՀՀ զինված ուժերում բարեփոխումներ անելն ու գործընկեր պետությունների հետ հարաբերությունների բարելավումը։
Նաիրի Սարգսյանն իր ելույթն ավարտեց Մովսես Գորիգիսյանի խոսքով․«Կեցցե այն Հայաստանը, որ վաղն է գալու»:
Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանն իր ելւոյթում ողջունեց նախաձեռնության մեկնարկն ու խոսեց ՀՀ արտաքին պարտքից, որնա մենավատը չէ։ Նա նշեց, որ Հայաստանի բանկերում կա 15մլրդ դոլար, սակայն ներքին գումարները թողած այս իշխանությունները ուրիշից են պարտք վերցնում: Անդրադառնալով տնտեսւթյան զարգացմանը նշեց, որ այդ մաիսն չի խոսի, քանի որ դա զավեշտ է:
Անդրադառնալով տնտեսությանը, Մանասերյանը նկատեց, որ պատերազմող երկրում անընդունելի է այնպիսի տնտեսություն ունենալը, որը հատուկ է զարգացող երկրներին, որոնք չունեն պատերազմի վտանգ՝ պետք է փոխել նաև կառավարման համակարգը արմատապես:
«Մենք չենք կարող մեզ շռայլություն սպասել, թե երբ է փոխվելու իշխանությունը, նեղը դնենք կառավարությանը՝ մեր գումարներով վարձված ապիկար մարդկանց, ովքեր կարծում են, թե ուրիշի փողերով կարող են ամեն ինչ անել»,-ասաց Մանասերյանը:
Իսկ Հայաստանի կոմունիստական կուսակցության ղեկավար Արթուր Ֆարմանյանն ասաց, որ Նաիրի Սրագսյանի թվարկած կետերը, արժեքներն ու նախաձեռնության գաղափարները շատ մոտ են իրենց կոմունիստական գաղափարներին:
Նախաձեռնության հյուրերից էլ Աշոտ Մանուկյանը կոչով հանդես եկավ՝ կրթել մարդկանց, կազմակերպել ուսումնական դասընթացներ. «Վերջին տարիներին մեր միջից կարծես հեռացել է մարդը, ազգն է սկսվում քայքայվել, չես հասկանում, թե ինչ է տեղի ունենում»:
Նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը հայտարարեց, որ պատրաստ են միավորվել ու համագործակցել պետականամետ, պետականաշինությանն ուղղված գործունեություն իրականացնող բոլոր անհատների հետ:
Կարծիքներ