ՄԻՊ-ը զբաղվում է Ծատինյանի գործով

ՄԻՊ-ը զբաղվում է Ծատինյանի գործով

«Մենք կապվել ենք Էդգար Ծատինյանի մոր հետ, անկախ մեզ դիմելուց, երբ ինֆորմացիան հրապարակվեց, միանգամից քննարկման վարույթ սկսեցինք, որովհետև դա այնպիսի դեմք էր, որ պետք է պարտադիր քրեական հետապնդում իրականացվի, և այդ գործը պետք է քննվի քրեական վարույթում։ Գրություն ենք գրել գլխավոր դատախազին, բոլոր հարցերը բարձրացրել ենք՝ այդ թվում՝ քրեական վարույթի շրջանակներում ինչ հանգամանքներ են հայտնի դարձել․․․»,- այսօր Ծիծեռնակաբերդում ասաց ՄԻՊ Արման Թաթոյանը։ 

Հիշեցնենք՝ Է․ Ծատինյանի ընտանիքի անդամները հայտնել էին, որ ոստիկանները բերման են ենթարկել Է․ Ծատինյանին ու ծեծի ենթարկել՝ ստիպելով վկայություն տալ։ Ապա նրանց փոխանցմամբ՝ սպառնացել են, որ թմրանյութ «գրպանը կգցեն», որից հետո վերջինս կուլ է տվել թմրանյութը։ Հիվանդանոց տեղափոխելուց հետո, հարազատների պնդմամբ, բժիշկներն անհրաժեշտ օգնություն չեն ցուցաբերել, ինչի հետևանքով նա մահացել է։