Սպասում էի, իմ գալուց հետո ասել եմ՝ ոչ մի «չայեվոյ». ՍԱՊԾ պետը՝ կաշառք վերցրած աշխատակցի մասին

Սպասում էի, իմ գալուց հետո ասել եմ՝ ոչ մի «չայեվոյ». ՍԱՊԾ պետը՝ կաշառք վերցրած աշխատակցի մասին

Ազգային անվտանգության ծառայությունը քիչ առաջ հաղորդագրություն տարածեց, որ կաշառք ստանալու պահին ձերբակալվել է ՍԱՊԾ բարձրաստիճան պաշտոնյան՝ անասնաբուժության տեսչության պետը։ Մենք տեղեկացանք, որ խոսքը Հովհաննես Մկրտչյանի մասին է։

ՍԱՊԾ պետ Գեորգի Ավետիսյանը մեզ հետ զրույցում ասաց. «Ես նոր տեսա այդ հաղորդագրությունը, փաստորեն խոսքը վերաբերում է գառների արտահանման համար կաշառք տրամադրելուն։ Ես ճիշտն ասած սպասում էի, մինչեւ իմ գալն եղել են նման կոռուպցիոն սխեմաներ ու քանի որ ես բոլորին զգուշացրել եմ, որ իմ գալուց հետո էս տրամաբանության չի տեղավորվելու կաշառք,«չայեվոյ» կամ շնորհակալություն, ինձ հավաստաիցանում էին, որ այո մենք այսուհետ ոչնչով չենք զբաղվում, բայց...»։

Նա նաեւ նշեց, որ ձերբակալված պաշտոնյան շուտվանից է աշխատել ՍԱՊԾ֊ում։