«Յուվեն» հայտարարեց Դե Լիգտին ձեռք բերելու մասին

«Յուվեն» հայտարարեց Դե Լիգտին ձեռք բերելու մասին

Թուրինի «Յուվենտուսը» պաշտոնապես հայտարարեց, որ «Այաքսի» պաշտպան Մատեյս Դե Լիգտը այլևս կարիերան շարունակելու է իտալական ակումբում։ 

Հոլանդացի երիտասարդ պաշտպանի և «Յուվենտուսի» միջև կնքված պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականը։

«Յուվենտուսը» Դե Լիգտի համար վճարել է 75մլն եվրո, սակայն «Այաքսը» կարող է հետագայում ևս 10․5 մլն եվրո ստանալ արդեն բոնուսների տեսքով։

Հիշեցնենք, որ մամուլ լուրեր էին շրջանառվում, թե Մատեյս Դե Լիգտը իտալական ակումբում կարող է ստանալ  տարեկան 12 մլն եվրո աշխատավարձ։ Եթե իրոք հոլանդացի պաշտպանը այդքան վաստակի թուրինյան թիմի կազմում, ապա նա կհամարվի Ա սերիայի ամենաբարձր վարձատրվող պաշտպանը։