Պատերազմն անընդհատ տանուլ տվող իշխանությունը վտանգավոր է դառնում պետության քաղաքացիների կյանքի և առողջության համար

Պատերազմն անընդհատ տանուլ տվող իշխանությունը վտանգավոր է դառնում պետության քաղաքացիների կյանքի և առողջության համար

Հրապարակախոս Վախթանգ Սիրադեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«ԼՏՊ-ն կա՛մ տեղյակ չէ պարզագույն սիլլոգիզմ կառուցելու կանոնների մասին, կա՛մ զբաղվում է քաղաքական մանիպուլյացիայով: Ահավասիկ.
Լևոն Տեր-Պետրոսյան. Պարզագույն սիլլոգիզմ
a) Կորոնավիրուսը պատերազմ է հայտարարել Հայաստանին,
b) Պատերազմը վարելու բեռն ընկած է իշխանության ուսերին,
c) Ով պայքարում է իշխանության դեմ, կամա թե ակամա դավաճանում է ազգին։ Պատերազմի ժամանակ ներքաղաքական պայքարը խելահեղություն է, որը ոչ մի արդարացում չունի (http://www.ilur.am/news/view/82373.html)։
Պարզագույն սիլլոգիզմի օրինակ.
«Մարդը երկոտանի է: Պողոսը մարդ է: Պողոսը երկոտանի է»:
Վախթանգ Սիրադեղյան. Ճշգրիտ սիլլոգիզմ
a) Կորոնավիրուսը պատերազմ է հայտարարել Հայաստանին,
b) Պատերազմը վարելու բեռն ընկած է իշխանության ուսերին,
c) Պատերազմն անընդհատ տանուլ տվող իշխանությունը վտանգավոր է դառնում պետության քաղաքացիների կյանքի և առողջության համար: