Հոկտեմբերի 11-ին սպասվում է Գյումրու ավտոմաքսատան բացումը․ ՊԵԿ նախագահ

Հոկտեմբերի 11-ին սպասվում է Գյումրու ավտոմաքսատան բացումը․ ՊԵԿ նախագահ

ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն այսօր Գյումրիում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Գյումրու ավտոմաքսատան բացմանը, ասաց, որ ավտոմաքսատունը Գյումրի տեղափոխելու աշխատանքները լայն թափով ընթանում են, այս պահին արդեն քննարկում են շուրջօրյա աշխատանքային ռեժիմով աշխատելու նպատակահարմարությունը։ 

«Հոկտեմբերի առաջին տասնօրյակն ավարտելուն անմիջապես հետո պլանավարում ենք բացումը հայտարարել։ Հոկտեմբերի 11-ին նախատեսված է ավտոմաքսատան բացում»,- ասաց Անանյանը։

Աշխատանքային ծանրաբեռնվածության մասով էլ ՊԵԿ նախագահն ասաց, որ վստահ է՝ մինչեւ տարվա վերջ մաքսատունն աշխատելու է շուրջօրյա ռեժիմով՝ շաբաթը 7 օր, որովհետեւ հոկտեմբերից սպասվում է մեքենաների ներմուծմների աննախադեպ ծավալի աճ։

«Հաջորդ տարվանից վեապրոֆիլավորելու ենք մաքսատունը նաեւ ընդհանուր բիզնեսի աշխատանքներն այնտեղ կազմակերպելու համար»,- հավելեց Դավիթ Անանյանը