Արքայազն Վիլյամի որդին՝ 33 տարվա հնության հագուստով

Արքայազն Վիլյամի որդին՝ 33 տարվա հնության հագուստով

Արքայազն Վիլյամի կինը՝ Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնը իր որդուն՝ արքայազն Լուիին հագցրել էր այն նույն հագուստը, որը 33 տարի առաջ հագել էր նրա հորեղբայրը՝ արքայազն Հարին։ Այս հանգամանքի վրա ուշադրություն էին դարձրել Daily Mail-ի լրագրողները։

Թագուհի Եղիսաբեթ 2-րդի ծննդյան տարեդարձի առիթով կազմակերպված ավանդական արարողության ժամանակ, որը տեղի է ունենում ամեն տարի հունիսի 9-ին, արքայազն Լուին հասարակության առաջ հայտնվել էր իր հորեղբոր մանուկ ժամանակվա հագուստով։ Բրիտանական համացանցը հրճվանքով է ընդունել այս դրվագը եւ գնահատել Քեմբրիջի դքսուհու հնարամտությունը։