Ամեն ինչ անում ենք, որպեսզի Իրանը միջուկային զենք չունենա․ Բլինքեն
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ Վաշինգտոնը դիտարկում է բոլոր տարբերակները՝ թույլ չտալու, որպես Իրանը միջուկային զենք ձեռք բերի։
«Սեղանին կան բոլոր տարբերակները՝ Իրանի կողմից միջուկային զենք ձեռք բերելը թույլ չտալու համար»,- ասել է նա։
Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցը հայտարարել էր, որ Իրանը մոտենում է միջուկային զենք ստեղծելուն։ Նրա խոսքով՝ Թեհրանի համապատասխան ցանկությունը հաստատում են իսրայելական հետախուզության տվյալները։
Ինչպես նշել է Իսրայելի պաշտպանության նախարարը, Իրանի կողմից միջուկային զենքի հնարավոր ձեռքբերումը լուրջ հետեւանքներ կունենա ոչ միայն Մերձավոր Արեւելքի, այլեւ ողջ աշխարհի համար։
Մինչ այս Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) հայտարարել էր, որ Իրանում ուրանի պաշարները կարող են բավարար լինել միջուկային ռումբի համար։
Կարծիքներ