Արծրուն Հովհաննիսյանն անցել է գործի

Արծրուն Հովհաննիսյանն անցել է գործի

Արծրուն Հովհաննիսյանն անցել է գործի։ Սահմանին լարված իրավիճակի վերաբերյալ Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է« Հուլիսի 28-ին, ժամը 03։40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հարձակում են ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։

Ծավալվել են տեղային մարտեր, որոնք, ժամը 07։00-ի դրությամբ, շարունակվում են։ Նախնական տեղեկություններով, մարտական գործողությունների արդյունքում երկու կողմից էլ կան կորուստներ։ Տվյալները ճշտվում են»։

«Տավուշում և Նախիջևանյան հատվածում հարաբերական հանգիստ է, բայց ոչ մի դեպքում պետք չի մոռանալ թշնամուն։ 
Ի դեպ՝ Ճիշտ ժամանակն է սկսեք ներսից թույնն ու ատելությունը, կասկածն ու անվստահությունը։ Հայտնեք հատիկ հատիկ բոլորի տեղն ու անունները»։

Օգտատերերը Հովհաննիսյանին վերոնշյալ հրապարակման մեկնաբանություններում լռելու կոչ են անում, հեգնում ։

«Էլի հաղթելու՞ ենք, լռիր»,- գրում են օգտատերերը։

Հովհաննիսյանը քիչ առաջ փակեց հրապարակմանը մեկնաբանություն թողնելու հնարավորությունը։