Երկիր մոլորակին մոտեցել է ֆուտբոլի դաշտի մեծության երկնաքար

Երկիր մոլորակին մոտեցել է ֆուտբոլի դաշտի մեծության երկնաքար

Այսօր՝ օգոստոսի հինգին, մեր մոլորակին է մոտեցել ֆուտբոլի դաշտի մեծության 2009 PQ1 երկնաքարը, որի թռիչքի ուղղությունը հատվում է մեր մոլորակի ուղեծրի հետ։ Այն Երկիր մոլորակի համար որեւէ վտանգ չի ներկայացնում եւ երեկոյան կանցնի մեր մոլորակի կողքով 4 միլիոն կմ հեռավորության վրայից։

Հաջորդ անգամ այն մեր մոլորակին կմոտենա 2137 թվականին։ Երկնաքարը հայտնաբերվել է 2009 թվականի օգոստոսի 14-ին։ Մասնագետները նշում են, որ նման երկնային մարմինների վտանգավորությունը հիմնականում կայանում է նրանով, որ հատում են մեր մոլորակի ուղեծիրը։ Նման մարմինները թվով 15 հազարն է, որոնք մինչեւ այժմ հայտնաբերված են եւ դիտարկելի։