Քլինթոնը խոստովանել է, որ 2016-ի դեբատների ժամանակ երազել է լռեցնել Թրամփին

Քլինթոնը խոստովանել է, որ 2016-ի դեբատների ժամանակ երազել է լռեցնել Թրամփին

ԱՄՆ նախագահի նախկին թեկնածու Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ ԱՄՆ գործող նախագահ եւ 2016-ի ընտրություններում իր մրցակից թեկնածու Դոնալդ Թրամփի հետ այդ ժամանակվա դեբատների ժամանակ ցանկացել է պարզապես լռեցնել նրան, ինչպես դա արել է այժմյան թեկնածու եւ Թրամփի մրցակից Ջո Բայդենը։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին», հիշեցնելով, որ Բայդեն-Թրամփ դեբատը տեղի է ունեցել նախօրեին Քլիվլենդում, տեւել է 96 րոպե եւ աչքի է ընկել այն բանով, որ երկու թեկնածուները միմյանց ընդհատել են, վիրավորել, մեղադրել ստի մեջ եւ նույնիսկ կոպիտ արտահայտություններ թույլ տվել։