Բաքվում բարձրաստիճան ոստիկանի որդուն ինքնասպանությա՞ն են հասցրել

Բաքվում բարձրաստիճան ոստիկանի որդուն ինքնասպանությա՞ն են հասցրել

Gafgazinfo-ն հայտնում է, որ ոստիկանության Բաքվի գլխավոր վարչության քրեական հետախուզության բաժնի պետ, գնդապետ Ալասլան Աղաեւի որդին՝ 1991թ. ծնված Օրհան Աղաեւն այսօր հինգերորդ հարկի իր բնակարանի պատուհանից վայր է ընկել եւ տեղում մահացել:

Դեպքի առթիվ Բաքվի Նարիմանովի շրջանի դատախազությունը քրեական գործ է հարուցել «ինքնասպանության հասցնելու» հոդվածով: