ԲՀԿ ավագանին դիմել է Մարությանին՝ Վերնիսաժում տարածքների վարձերը  զիջելու համար

ԲՀԿ ավագանին դիմել է Մարությանին՝ Վերնիսաժում տարածքների վարձերը  զիջելու համար

Երեկ Երևանի քաղաքապետարանի ԲՀԿ խմբակցությունը դիմել է քաղաքապետ Հայկ Մարությանին, որպեսզի Վերնիսաժում,ու, առհասարակ, վարձակալությամբ տրված տարածքների մասով տնտեսվարողներին զիջումներ արվեն։ Մարությանից դեռ պատասխան չկա։

«Հրապարակի» հետ զրույցում ավագանու անդամ Հռիփսիմե Առաքելյանը հայտնեց․ «Արդեն քանի օր է՝ Վերնիսաժի ժողովուրդն այս հարցով դիմում Է, մարդկանց կոնկրետ որևէ  բան չեն ասում։ Ուզում եմ հիշեցնել, որ այդ մարդկանց գործը կապված ա նաև տուրիզմի հետ ։ Ինչևէ, այդ պահի դրությամբ դեռ ոչ մի զիջում,վերանայում նրանց համար  չի արվել»։

Հիշեցնենք, որ երեկ ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանն էլ խոսել էր մայրաքաղաքի «մահվան վերելակներն» անջատելու անհրաժեշտության մասին՝ նշելով, որ այդ փակ տարածքներում որևէ դիմակ, որևէ ախտահանիչ լուծույթ մարդկանց վարակից զերծ չի պահի։