ԱՄՆ-ում փորձարկվել են հրթիռային գերձայնային սահնակներ

ԱՄՆ-ում փորձարկվել են հրթիռային գերձայնային սահնակներ

ԱՄՆ ռազմաօդային ուժերի փորձարարական կենտրոնը հրապարակել է կադրեր հրթիռային գերձայնային սահնակների փորձարկումներից։ Կադրերում երեւում են, թե ինչպես է սլանում սահնակը ռելսավոր ճանապարհով Հոլոմանի ավիաբազայում՝ Նյու Մեքսիկո նահանգ։

The Drive –ը գրում է, որ ավիաբազայում հնարավոր է փորձարկել ցանկացած բաղադրիչ, որը անհրաժեշտ է ավելացնելու շարժման արագությունը գերձայնային մակարդակում։