Արդյունավետ քննարկում ունեցանք. Փաշինյանը՝ Տուսկի հետ հանդիպման մասին (տեսանյութ)

Արդյունավետ քննարկում ունեցանք. Փաշինյանը՝ Տուսկի հետ հանդիպման մասին (տեսանյութ)

Կառավարության մամուլի սրահում տեղի ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպայի խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի համատեղ մամուլի ասուլիսը: Նրանք հանդես եկան առանձին ելույթներով: Նիկոլ Փաշինյանն ասաց, որ իրենք այսօր ունեցան շատ արդյունավետ քննարկում: «Հանդիպման ընթացքում ես խոսեցի Հայաստանում իրականացվող բարեփոխումների մասին՝ հիշատակելով անկախ դատաիրավական համակարգ կառուցելու մեր գործադրած ջանքերը»,-ասաց Փաշինյանը:

Նա  նաև նշեց, որ երկուստեք նշվել է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին պայմանագրի մեծ նշանակությունը և եվրոպական երկրների կողմից այն շուտափույթ վավերացնելու կարևորությունը:

Մանրամասն՝ տեսանյութում: