ԱՄՆ-ում սպանվել է մաֆիայի ղեկավարներից մեկը

ԱՄՆ-ում սպանվել է մաֆիայի ղեկավարներից մեկը

ԱՄՆ-ում սպանվել է Ֆրանչեսկո Կալին, ով համարվում է Գամբինո հանցավոր ընտանիքի ղեկավարը։ Գամբինո ընտանիքը Նյու Յորքի ողջ հանցավորությունը վերահսկող 5 խոշորագույն կլաններից մեկն է։ Այս մասին հայտնում է New York Post-ը։ Կալին սպանվել է Ստատեն-Այլենդում։ Նրա վրա արձակվել է առնվազն 6 փամփուշտ։ Մաֆիայի ղեկավարին գնդակահարելուց հետո մարդասպանը, որ եղել է կապույտ պիկաով, նաեւ վրաերթի է ենթարկել նրա դիակը։

Ֆրանչեսկո Կալիի սպանության ժամանակ նրա կինն ու զավակները եղել են տանը։ Սպանության մոտիվները պարզվում են։ Հատկապես կարեւոր է այն, թե արդյոք այն եղել է «Նյու Յորքի հինգ ընտանիքների» հատուկ հանձնաժողովի կողմից սանկցիավորված։ Ֆրանչեսկո Կալին կամ Ֆրենկի Բոյը ծնունդով Սիցիլիայից է։ Գամբինո ընտանիքի գլուխ է անցել Դոմենիկո Չեֆալոյին հաջորդելով, 2015 թվականին։ New York Post-ը մանրամասնում է, որ նա հազվադեպ է երեւացել հասարակության մեջ եւ համարվել է «հին դպրոցի» հետեւորդ։ Կալին առաջին մաֆիայի ղեկավարն է, ում սպանել են Նյու Յորքում սկսած 1985 թվականի դեկտեմբերից երբ սպանվեց Պոլ Կաստելանոն Մանհեթենում։ «Նյու Յորքի հինգ ընտանիքներ» կլանի մաս են կազմում Բոնանո, Գամբինո, Ջենովեզե, Կոլոմբո եւ Լուկեզե կլանները։ Գոյություն ունի հատուկ հանձնաժողով, որը սահմանում է կլանի մեջ մտնող ենթակլաններից յուրաքանչյուրի ազդեցության գոտու տարածքները