Պաշտոնյայի են ձերբակալել՝ գողության համար

Պաշտոնյայի են ձերբակալել՝ գողության համար

Վրաստանի երեք քաղաքացի, որոնց մեջ մեկը՝ պետական ապարատում ծառայող պաշտոնյա, որը աշխատում է Թբիլիսիի քաղաքապետարանում, ձերբակալվել է Նորվեգիայում՝ գողության համար։ Այս մասին հայտնում է «Ռուսթավի-2» հեռուստակայանը։ Վրաստանի ՆԳ նախարարությունը հաստատել է երեք վրաստանցու ձերբակալման փաստը։

Ձերբակալված պաշտոնյան ղեկավարել է Թբիլիսիի խոշոր շրջաններից մեկի բարեկարգման աշխատանքները։ Հայտնի է դարձել նաեւ, որ ձերբակալվածներից մեկն էլ իշխող «Վրացական երազանք» կուսակցության պատգամավորներից մեկի մերձավոր ազգականն է, որը մինչեւ վերջերս աշխատել է պետական աուդիտի գործակալությունում։