ՀԱՄԱՍ-ի նոր առաջնորդը Իսրայելի հետ գործարքի հավանականություն է տեսնում

ՀԱՄԱՍ-ի նոր առաջնորդը Իսրայելի հետ գործարքի հավանականություն է տեսնում

ՀԱՄԱՍ-ի նոր առաջնորդ Յահյա Սինվարը շատերին զարմացրել է այն բանով, որ ձգտում է նախքան Իրանի՝ Իսրայելին հարվածելը գործարք կնքել Թել-Ավիվի հետ։

Նրա գլխավոր նպատակը կրակի դադարեցումն է ու պահվող անձնաց ազատ արձակումը, նախքան Իսրանի մասնակցությամբ կոնֆլիկտի հերթական սրացումը։ Համաձայն իսրայելական «12-րդ ալիքի» փոխանցման, Սինվարը այս առնչությամբ նամակ է ուղարկել Գազայի սահմաններից դուրս գտնվող ՀԱՄԱՍ-ի ղեկավարներին։

Այդ նամակում էլ կոչ է անում, որ պետք է հասնել պայմանավորվածության Իսրայելի հետ, նախքան Իրանի կողմից Իսրայելին հարվածումը։ Ուշագրավ է նաեւ այն, որ Յահյան Սինվարը չունի սերտ հարաբերություններ Թեհրանի հետ։ Հայտնի է նաեւ, որ վերջինս արդեն խնդիրներ ունի շարժման ռազմական թեւի ղեկավարության հետ։

Նա նաեւ խնդրել է Քաթարում գտնվող ՀԱՄԱՍ-ի ղեկավարներին չխառնվել Իսրայելի հետ հնարավոր բանակցությունների մեջ, նշելով, որ բանակցել կարող է միայն իր տեղակալ Խալիլ ալ-Խայան եւ քաղբյուրոյի անդամ Ղազի Համադը, ովքեր Գազայի սեկտորից հեռացել էին նախքան ռազմական բախումը։