Ապստամբության փորձ է տեղի ունեցել, ձերբակալվել է 40 մարդ

Ապստամբության փորձ է տեղի ունեցել, ձերբակալվել է 40 մարդ

Վենեսուելայում տեղի է ունեցել ապստամբության փորձ ընդդեմ գործող նախագահ Նիկոլաս Մադուրոյի իշխանության։ Այն կանխվել է։ Սկսվել են ձերբակալություններ։ Ձերբակալված զինվորականների թիվը հասել է 40-ի։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։ Ձերբակալվածները արդեն իսկ տարվել են Կարակասի դատարաններ։ Ականատեսները վկայել են, որ ձերբակալվածների տեղափոխման ժամանակ պահակազորը նաեւ հրազեն է գործադրել, հնչել են կրակոցներ։ Հիշեցնենք, որ երկուշաբթի զինվորականների խումբը գրավել էր ազգային գվարդիայի շտաբներից մեկի շենքը Կոտիս շրջանում, որը գտնվում է Կարակասի արեւմտյան հատվածում։ Կարճ ժամանակ անց Վենեսուելայի ԶՈՒ հրամանատրությունը հայտարարել է, որ ապստամբները վնասազերծված են եւ ցուցմունք են տալիս։