Չորս պատերում բանտված երեխաները հետևում էին Շուշան Փաշինյանի ինստագրամին

Չորս պատերում բանտված երեխաները հետևում էին Շուշան Փաշինյանի ինստագրամին

Արդեն երկու օր է, բազմաբնակարան շենքերում ապրող մեր երեխաները զրկված են մարքուր օդ շնչելու, բակում խաղալու հնարավորությունից: Իհարկե, սա անխուսափելի միջոց է և բխում է երեխաների առողջությունը պահպանելու, վարակի տարածումը կանխելու անհրաժեշտությունից:

Բայց պատկերացրեք, ինչքան դժվար է չորս պատերում բանտված, տարրական զբոսանքից զրկված երեխաների և նրանց  ծնողների համար ինստագրամով դիտել, թե ինչպես է վարչապետի աղջիկը իր մամայի՝ Աննա Հակոբյանի հետ կառավարական առանձնատների տարածքում ազատ պտտվում ու ավտոմեքենա վարել սովորում: 

Ոստիկանները Աննա Հակոբյանին տուգանել են 10 հազար դրամով: «Նույնիսկ մեր կեցավայրի բակում չէր կարելի անչափահասին ղեկը վստահել, եւ ցավում եմ իմ այդ չիմացության համար», - գրում է Աննա Հակոբյանը հայտնի սոցցանցում, ուրախանալով, որ նոր Հայաստանում բոլոր քաղաքացիները հավասար են: 

Ափսոս, որ Հայաստանում չկան բարոյականությունը հսկող ոստիկաններ: Եթե մի 10 հազարով էլ նրանք տուգանեին վարչապետի տիկնոջը համաքաղաքացիների վիճակի մեջ չմտնելու համար, նա, գուցե և ավելի համեստ դառնար, ավելի քիչ ցուցադրեր իր և իր երեխաների կառավարական արտոնություններից օգտվելու հանգամանքը: