Իրանցի դիվանագետը հերքել է Իրանի և ԱՄՆ-ի միջև բանտարկյալների փոխանակման լուրերը

Իրանցի դիվանագետը հերքել է Իրանի և ԱՄՆ-ի միջև բանտարկյալների փոխանակման լուրերը

Միավորված ազգերի կազմակերպությունում Իրանի Իսլամական Հանրապետության մշտական ներկայացուցիչ Մաջիդ Թախտ Ռավանչին կիրակի օրը հերքել է արտասահմանյան լրատվամիջոցների տարածած այն տեղեկությունները, թե Իրանը և Ամերիկայի Միացյալ Նահանգները պայմանավորվել են փոխադարձաբար ազատ արձակել ութ բանտարկյալների և ապասառեցնել արգելափակված յոթ միլիարդ դոլարի իրանական ակտիվները։

Գրել է իրանական «Իռնա» լրատվական գործակալությունը։

«Սակայն Իրանը միշտ ընդգծել է երկու երկրների միջև բանտարկյալների համապարփակ փոխանակումը», - ասել է նա:

Իրանցի դեսպանը նշել է, որ Իրանը «բազմիցս ներկայացրել է գերիների փոխանակման հարցը, բայց ամերիկյան կողմը մերժել է այն անհիմն արդարացումներով»: