Վարչապետի ամենազավեշտալի՝ 100-րդ փաստը (տեսանյութ)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ներկայացրեց իր հերթական 100 փաստը նոր Հայաստանի մասին: Դրանցում, իհարկե, բավականին զավեշտալի վիճակագրական փաստեր կային, որոնք տարօրինակ է, որ ներկայացվում են որպես նոր Հայաստանի ձեռքբերում:
Բայց ամենազավեշտալին, թերևս, վարչապետի ներկայացրած վերջին՝ 100-րդ փաստն էր, որ այս տարի սահմանամերձ գյուղի դպրոցների աշակերտների Վերջին զանգի ավարտական «փարթին» տեղի է ունեցել վարչապետի՝ Կոնդում գտնվող կառավարական ամառանոցում, որտեղ երգել են Սիլվա Հակոբյանը, Արամ MP3-ն և այլք:
Մանրամասն՝ տեսանյութում:
Կարծիքներ