Հայ բռնցքամարտիկը հաղթել է ադրբեջանցուն

Հայ բռնցքամարտիկը հաղթել է ադրբեջանցուն

Հայ բռնցքամարտիկ, 69 կգ քաշային Արմեն Մաշակարյանը Բանակայիների աշխարհի առաջնությունում գեղեցիկ հաղթանակ է տոնել ադրբեջանցի բռնցքամարտիկի նկատմամբ։

Մոսկվայում ընթացող մրցաշարում Մաշակարյանը մրցել է Սարկխան Ալիևի հետ և ցուցաբերելով կամային բարձր հատկանիշներ՝ հաղթել 3:2 հաշվով։