«Նիկոլը «կարմիր լենտան կապած» գառ է հանձնել»
Նիկոլ Փաշինյանի համար երանելի իրավիճակ է։ Նման իրավիճակներ ստեղծելու վարպետ է նա՝ ինչքան վատ, այնքան լավ սկզբունքով։
Գորիս - Ստեփանակերտ ճանապարհը փակվել է։ Սա ընդամենը հետևանք է այս իշխանության վարած քաղաքականության։ Փաշինյանը կարողացել է Հայաստանում, մասամբ նաև Արցախում այնպես անել, որ ոչ մեկը իրենից ոչինչ չպահանջի։ Մեղավորը ռուսն է, ադրբեջանցին, եվրոպացին, ՄԱԿ-ը․․․ Բոլորը պետք է օգնեն Հայաստանին, բայց ինչ - ինչ պատճառներով չեն անում։ Փոշիացվում է ներքին ուժը, ռեսուրսը։ Մարդկանց մի խումբ դեսպանատներ է գնում, մի խումբ՝ ՄԱԿ, մի խումբ էլ նստած անզորությունից ստատուսներ է գրում։
Երկրի առաջին դեմքը, ով Արցախը Ադրբեջանի տարածք է ճանաչել, այնքան հանգիստ է իրեն զգում, որ իր ուզած կադրերին նոր պաշտոններ է բաժանում ու իր անդորրն է վայելում։ Ոչ մեկը նրան չի անհանգստացնում՝ թող գնան ու Ռուսաստանից պահանջեն։ Ինքը ոչ մի պատասխանատվություն չունի Արցախի նկատմամբ և եթե մեկ- մեկ խոսում է, դա միայն նրա համար, որ հիշեցնի, որ Հայաստանը ղեկավար էլ ունի։ Չնայած ղեկավար լինելու հիշեցմանը օգնում է նաև ամենօրյա պաշտոնների բաշխումը, այլախոհների հետապնդումը ու կառավարության անհարց ճեպընթացները։
Նման իրավիճակի ստեղծումը ևս քաղաքականություն է։ Ո՞վ է Արցախը դրել զոհասեղանին։
Սա պարզ հարց է։ Զոհասեղանին դնելուց հետո ու՞մ եք բողոքում, որ հայտնվել են դանակավորներ, որոնք ուզում են «գառը մորթել»։ Նիկոլը «կարմիր լենտան կապած» գառ է հանձնել» ,ումի՞ց եք գառ ուզում։
Կարծիքներ