Ճապոնիայում սկսվել է տարհանում․ առկա է հեղեղումների վտանգ

Ճապոնիայում սկսվել է տարհանում․ առկա է հեղեղումների վտանգ

Ավելի քան 850 հազար մարդ է տարհանվել Ճապոնիայի արեւմտյան հատվածում գտնվող երեք պրեֆեկտուրաներից, հեղեղումների վտանգի պատճառով, որն առաջացել էր տեղատարափ անձրեւներից։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։ Տարհանումներ են իրականացվում Սագա, Ֆուկուոկա եւ Նագասակի պրեֆեկտուրաներից։ Քանդման վտանգի տակ են հայտնվել 14 քաղաքների 355 հազարից ավելի շինություններ։ Հորդառատ տեղումները հանգեցրել են գետերի վարարումների, որոնք էլ իրենց հերթին դարձել են մարդկային զոհերի պատճառ։