Ոստիկանին կրակելով սպանած եղբայրներից մեկը մեղսունակ է ճանաչվել. նոր մանրամասներ | «Հրապարակ» 19.02.2020

Ոստիկանին կրակելով սպանած եղբայրներից մեկը մեղսունակ է ճանաչվել. նոր մանրամասներ | «Հրապարակ» 19.02.2020

Ոստիկանի սպանության մեջ մեղադրվող 16-ամյա Հրաչյա Գալստյանը ճանաչվել է մեղսունակ։ Այս մասին «Հրապարակին» հայտնեց Գալստյանի պաշտպան Արթուր Հարությունյանը՝ նշելով, որ արդեն ստացել է փորձաքննության արդյունքները։ Նա եղբայրներից միայն մեկի՝ Հրաչյա Գալստյանի պաշտպանն է։ Նախկինում Հրաչյա Գալստյանն ընդունել էր իր մեղքը, սակայն ասել էր, որ ինքը ցանկություն չի ունեցել սպանել ոստիկանին։ 

Հիշեցնենք, որ Արաբկիրի պահպանության բաժնի ոստիկանները 2019 թվականի հոկտեմբերի 16-ի գիշերը հետապնդելով Ազատության պողոտայում բռնել էին իրենց նկատած ու փախուստի դիմած, 2003 եւ 2001 թվականներին ծնված 2 եղբայրներին: Նրանցից մեկը՝ Հրաչյա Գալստյանը, խլել էր ոստիկաններից մեկի հաշվեցուցակային ատրճանակն ու կրակելով սպանել 38-ամյա ոստիկան Տիգրան Առաքելյանին:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 238-րդ հոդվածի 1-ին մասով, 316-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 104-րդ հոդվածի 1-ին մասով: Քննությամբ պարզվել է առերեւույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, որոնք եղբայրներ են՝ ծնված 2003 եւ 2001 թվականին։

Օրվա գլխավոր լուրերը՝ տեսանյութում.