Վոյցեխ Շչեսնին գրազ էր եկել Մեսսիի հետ․ ի՞նչ է կատարվել

Վոյցեխ Շչեսնին գրազ էր եկել Մեսսիի հետ․ ի՞նչ է կատարվել

Կատարում շարունակվում է ֆուտբոլի Աշխարհի 2022 թվականի առաջնությունը։ Խմբային փուլի վերջին՝ երրորդ տուրը ևս շուտով կմոտենա ավարտին, որից հետո պարզ է դառնալու, թե ի վերջո որ հավաքականներն են ապահովել իրենց տեղերը 1/8 եզրափակչում։

Հիշեցնենք, որ խմբային փուլի երրորդ տուրի նույն խմբում ընդգրկված հավաքականների միջև հանդիպումները միմյանց միջև որևէ պայմանավորվածություն բացառելու նպատակով մեկնարկում են նույն ժամին։ Երեկ մրցաշարի ֆավորիտներից մեկը՝ Արգենտինայի հավաքականը, C խմբի վերջին տուրի շրջանակում ուժերը չափեց Լեհաստանի ընտրանու հետ ու կարողացավ երկու անպատասխան գնդակ ուղարկել մրցակցի դարպասը։

Այս հաղթանակից հետո՝ վաստակած 6 միավորով Մեսսին ու տղաները հնարավորություն ունեցան 1/8 եզրափակիչ դուրս գալ առաջին հորիզոնականով։ Արդեն հայտնի է դարձել, որ ո1/8 եզրափակիչում Արգենտինայի հավաքականը խաղալու է Ավստրալիայի ընտրանու դեմ, ինչը պարզապես նվեր է արգենտինացիների համար։ Եթե Արգենտինային չհաջողվեր առաջին տեղով դուրս գալ խմբից, նրանք ստիպված էին լինելու 1/8 եզրափակչում հանդիպել Ֆրանսիայի ընտրանուն։

Արգենտիա-Լեհաստան հանդիպան առաջին խաղակեսի 39-րդ րոպեին, ինչպես հայտնի է, մրցավարը կասկածելի իրավիճակում 11-մետրանոց նշանակեց, որը չկարողացավ անվրեպ իրացնել Լեո Մեսսին, ինչը նոր քննադատությունների առիթ է հանդիսացել։ Հանդիպման ավարտից հետո Լեհաստանի հավաքականի դարպասապահ Վոյցեր Շչեսնին լրագրողներին հետաքրքրիր մանրամասներ պատմել 11- մետրանոցի դրվագից։

«Երբ մրցավարը VAR-ի օգնությամբ ուսումնասիրում էր դրվագը հասկանալու համար, թե արդյոք պետք է նշանակել 11-մետրանոց, թե ոչ, ես մոտեցա Մեսսիին ու առաջարկեցի 100 եվրոյի վրա գրազ գալ, որ մրցավարը 11-մետրանոց չի նշանակելու։ Իհարկե ինչպես հետո պարզվեց մրցավարը նշանակեց այդ 11-մետրանոցը ու ստիպեց ինք պարտվել Մեսսի հետ գրազում։ Իհարկե չեմ վճարելու պարտված գումարը, նա առանց այդ էլ շատ փող ունի»,- ասել է լեհ դարպասապահը։