Ղրղզստանը մտադիր է լուծել Տաջիկստանի հետ սահմանային վեճերը․Ժապարով

Ղրղզստանը մտադիր է լուծել Տաջիկստանի հետ սահմանային վեճերը․Ժապարով

Ղրղզստանի իշխանություններն ակնկալում են մոտ ապագայում լուծել Տաջիկստանի հետ սահմանի վիճելի հատվածների հետ կապված բոլոր հարցերը։ 

Այս մասին ժողովրդական համագումարի ժամանակ հայտարարել է Ղրղզստանի պետության ղեկավար Սադիր Ժապարովը։ «Մեր հիմնական նպատակն է՝ լուծել բոլոր այն սահմանային խնդիրները, որոնք անցել են մի կառավարությունից մյուսին և չթողնել դրանք հաջորդ սերունդներին։ Այժմ մենք լիովին սկսել ենք լուծել հարևան Տաջիկստանի հետ սահմանային խնդիրները և գործադրում ենք բոլոր ջանքերը՝ դրանք հնարավորինս շուտ ավարտին հասցնելու համար»,- ասել է նա։

Նրա պնդմամբ, բազմաթիվ մարդկանց կյանքեր խլած սահմանային բախումների հիմնական պատճառը եղել է այն, որ սահմանագծման ու սահմանների ճշգրտման գործընթացները ավարտված չէին և որոշակի ձգձգումներ են առաջացրել։