Սելենա Գոմեսը խոստովանել է, որ տառապում է երկբեւեռ խանգարումից

Սելենա Գոմեսը խոստովանել է, որ տառապում է երկբեւեռ խանգարումից

Ամերիկացի դերասանուհի եւ երգչուհի Սելենա Գոմեսն իր ինստագրամյան էջում գրել է, որ տառապում է երկբեւեռ խանգարումից։ Իր ախտորոշման մասին նա ասել է իր գործընկեր՝ Մայլի Սայրուսի հետ զրույցի ընթացքում, որը տեղի է ունեցել սոցկայքային ուղիղ եթերի ժամանակ։ Գոմեսն ասել է, որ այդ մասին իմացել է հիվանդանոցում ստուգում անցնելուց հետո։ Նա նշել է, որ վախենում է իր ախտորոշումից, քանի որ շատ է կարդացել այդ մասին եւ տեղեկացված է։