Նարեկ Սամսոնյանն ազատ արձակվեց

Նարեկ Սամսոնյանն ազատ արձակվեց

«Քաղաքացիական գիտակցություն» ազատական ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը ազատ արձակվեց։

Նա լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրեն բերման են ենթարկել ապօրինի զենք, զինամթերք ունենալու կասկածանքով, սակայն բերման են ենթարկել Ապօրինի թմրամիջոցների շրջանառության վարչություն։

«Նիկոլ Փաշինյանը կարող է այսօր հանգիստ քնել, ինքը հասցրեց բանակում ծառայած վերջին մարդուց վրեժ լուծել՝ լինելով դասալիք ու չծառայած մարդ։ Բանակի օրվա կապակցությամբ մեզ բերման ենթարկեց»,- ասել է Սամսոնյանը։